«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Հայաստանում մինչև հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին

Հայաստանում մինչև հունվարի 11-ը ներառյալ սահմանվում է կարանտին
11.09.2020 | 20:29

Կառավարության որոշմամբ այսօր` ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ Հայաստանի ամբողջ տարածքում սահմանվում է կարանտին:


Միջոցառումները և սահմանափակումները կիրառվում են «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով՝ այդ օրենքներով նախատեսված մարմինների կողմից: Որպես հիմնավորում հիշեցվում է, որ ԱՀԿ-ն մարտին հայտարարել է կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համավարակ, և ամբողջ աշխարհում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված, ինչպես նաև ԱՀԿ նախազգուշացումը համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին:

Դիտվել է՝ 6058

Մեկնաբանություններ